Գլխավոր Լրահոս

Վարդան Ղուկասյանի հետ կապված ենթադրյալ ձայնագրության հիման վրա քրեական գործ է հարուցվել

Վարդան Ղուկասյանի հետ կապված ենթադրյալ ձայնագրության հիման վրա քրեական գործ է հարուցվել

Գյումրիի նախկին քաղաքապետ, Կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի հետ կապված ենթադրյալ ձայնագրության հիման վրա քրեական գործ է հարուցվել, հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 236 հոդվածի հատկանիշներով, որը վերաբերում է հավաքին մասնակցելուն հարկադրելուն և հավաքին մասնակցելու կամ չմասնակցելու նպատակով նյութական շահագրգռմանը։ Հետաքննությունն իրականացվում է Քննչական կոմիտեի կողմից։

Ընտրություններից 4 օր առաջ իշխանամետ լրատվամիջոցներն առաջինը հրապարակեցին այս ձայնագրությունը՝ չբացահայտելով դրա աղբյուրը։

Ձայնագրության մեջ, ենթադրաբար, Վարդան Ղուկասյանը շուկայի աշխատակիցների հետ հանդիպում կազմակերպելու մասին է խոսում՝ հիշեցնելով, որ ինքն է նրանց տաղավարներ տրամադրել, որոնց շնորհիվ նրանք մինչ օրս ապրուստ են վաստակում։ Ձայնագրությունում հայհոյախառն արտահայտություններ կան։

Ղուկասյանն ինքը ուղղակիորեն չի հերքում այն, սակայն միաժամանակ ակնարկում է, որ ձայնագրությունը կարող է արհեստական բանականությամբ պատրաստված լինել։

***

Մարտի 30-ին Գյումրիում արտահերթ ՏԻՄ ընտրություններ էին։ Ընտրություններին մասնակցած ոչ մի ուժ չի հաղթահարել 50 տոկոսի շեմը, հետևաբար հայտնի չէ, թե ով կլինի Գյումրիի ապագա քաղաքապետը։

Ավագանու ընտրություններում շեմը հաղթահարած ուժերից «Մայր Հայաստանը» և «Իմ հզոր համայնքը» պատրաստակամություն են հայտնել աջակցելու Վարդան Ղուկասյանի ղեկավարած ուժին։ Սակայն նրանց քվեները միասին բավարար չեն քաղաքապետ ընտրելու համար։ «Մեր քաղաքը» դաշինքի Մարտուն Գրիգորյանի որոշումից է կախված, թե արդյոք ընդդիմությունը կամ «Քաղաքացիական պայմանագիրը» կկարողանան կոալիցիա ձևավորել և քաղաքապետ ընտրել։

Եթե Գյումրիի թեկնածուներից որևէ մեկը չստանա 17 մանդատ, նրանց միջև կանցկացվի քվեարկության 2-րդ փուլ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում