Գլխավոր Լրահոս

Ադրբեջանը՝ տևական դադարից հետո, ականապատ տարածքների քարտեզների հարցն է բարձրացրել

Ադրբեջանը՝ տևական դադարից հետո, ականապատ տարածքների քարտեզների հարցն է բարձրացրել

Տևական դադարից հետո Ադրբեջանը կրկին ականապատ տարածքների քարտեզների հարցն է բարձրացրել։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն ասել է, թե «Հայաստանի կողմից Ադրբեջանին տրամադրված ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը կազմել է 25 տոկոս»։

«Չնայած միջազգային ճնշումներից հետո Հայաստանը տրամադրել է որոշ քարտեզներ, սակայն դրանք ընդգրկել են ականապատ  տարածքների միայն մի փոքր մասը և եղել են միայն 25 տոկոսով ճշգրիտ: Վերջին ականների պայթյունների ավելի քան 55 տոկոսը եղել է այդ քարտեզներում չընդգրկված տարածքներում»,- ասել է Հաջիզադեն։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնալն ասել է, թե իբր, «Հայաստանի այս մոտեցումն ականների վտանգի համատեքստում ևս մեկ քայլ է հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում խաղաղության և վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների ուղղությամբ»։

2024 թվականի հունվարի 26-ին Հայաստանի կառավարությունը Ադրբեջանին փոխանցեց ականապատ տարածքների 8 նոր քարտեզ: Սակայն Ադրբեջանը սուր քննադատությամբ արձագանքեց՝ հեգնանքով նշելով, որ հետպատերազմյան շրջանում Հայաստանի տրամադրած քարտեզների ճշգրտությունը հասնում է ընդամենը 25 տոկոսի: Բաքվի պնդմամբ, վերջին տարիների ականային պայթյունների ավելի քան կեսը (55 տոկոսից ավելին) տեղի են ունեցել այնպիսի տարածքներում, որոնց մասին Հայաստանը քարտեզագրական տվյալներ չի տրամադրել: Հայաստանի պատասխանը եղավ պարզ՝ երկիրը փոխանցել է իր ունեցած բոլոր քարտեզներն ու տեղեկությունները, և ավելի բարձր որակի քարտեզներ պարզապես գոյություն չունեն:

***

2024-ի հունվարի 26-ին Հայաստանի կառավարությունն Ադրբեջանին փոխանցեց ականապատ տարածքների 8 նոր քարտեզ: Սակայն Ադրբեջանը սուր քննադատությամբ արձագանքեց, որ հետպատերազմյան շրջանում Հայաստանի տրամադրած քարտեզների ճշգրտությունը հասնում է ընդամենը 25 տոկոսի: Հայաստանի պատասխանը եղավ պարզ՝ երկիրը փոխանցել է իր ունեցած բոլոր քարտեզներն ու տեղեկությունները, և ավելի բարձր որակի քարտեզներ պարզապես գոյություն չունեն:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում