Գլխավոր Լրահոս

Ուժի մեջ է մտել ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը

Ուժի մեջ է մտել ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 4-ին ստորագրել է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։

Մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս նախագիծը չի ենթադրում Հայաստանի անդամակցություն ԵՄ-ին։ «Այդ կետում որոշում կայացնելը կարող է լինել միայն ու միայն հանրաքվեի ճանապարհով»,- ասել է Փաշինյանը։

Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը, ներկայացնելով օրենքի նախագիծը, ասել էր, որ օրենքը կմեծացնի ՀՀ ինքնիշխանության ամրապնդումն ու դիմակայունությունը, կնպաստի տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը՝ ուժերի հավասարակշռության վերականգնման միջոցով, կնպաստի ՀՀ ազգային անվտանգության ապահովման մեծացման հնարավորությանը, ՀՀ ազգային բանակի համապատասխանեցմանը ԵՄ երկրների բանակների արդիական չափանիշներին և այլն։

Օրենքի նախագիծը կառավարությանը ներկայացվել էր ԵՄ-ին անդամակցության հարցով 2024-ին Հայաստանում անցկացված ստորագրահավաքի արդյունքում, որի ընթացքում պահանջվող 50 000 ստորագրության փոխարեն հավաքվել էր ավելի քան 52 000-ը։ Ստորագրահավաքը նախաձեռնել էր «Ժողովրդավարական ուժերի պլատֆորմը», որում միավորված են արտախորհրդարանական չորս կուսակցություն և մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում