Գլխավոր Լրահոս

Ալիևն ասել է, թե երբ լիարժեք կկարգավորվեն Բաքու-Թեհրան հարաբերությունները

Ալիևն ասել է, թե երբ լիարժեք կկարգավորվեն Բաքու-Թեհրան հարաբերությունները

Ադրբեջան-Իրան հարաբերությունների ամբողջական կարգավորման համար Իլհամ Ալիևը կրկին նախապայման է ներկայացրել։ Ըստ Ադրբեջանի նախագահի, ադրբեջանա-իրանական հարաբերությունները լիարժեքորեն կկարգավորվեն, եթե 2023-ի հունվարին Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ հարձակում գործած անձը պատժվի։ Ալիևն այս մասին խոսել է Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի կազմակերպած համաժողովի ժամանակ։

«Մեր պետությունների միջև հարաբերությունների լիակատար կարգավորման համար այդ ահաբեկիչը [հարձակում գործած մարդուն] և նրա հետևում կանգնածները պետք է դատարանի առջև պատասխան տան և պատժվեն»,- հայտարարել է Ալիևը՝ նշելով, որը ադրբեջանական կողմը «չի կարող մոռանալ այդ իրադարձությունը»։

2023-ի հոնվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը սրել էր երկու կողմի՝ առանց այդ էլ բարդ հարաբերությունները։ Հարձակման ժամանակ դեսպանատան աշխատակից էր մահացել։ Բաքուն հարձակումն անմիջապես «ահաբեկչություն» էր որակել՝ Իրանի իշխանություններից պահանջելով հարձակվողին ամենախիստ պատժի ենթարկել։ 

Այս տարվա հունվարին Իրանի Բարձր դատարանը հաստատել էր Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակված անձին մահապատժի ենթարկելու որոշումը։ Միևնույն ժամանակ դատական իշխանության ներկայացուցիչը հայտարարել էր, որ հաջորդ քայլերը կկիրառվեն, եթե զոհվածի հարազատները հատուցում պահանջեն։ 

Ըստ մամուլի հաղորդագրությունների՝ առաջիկայում նախապատրաստվում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցն Ադրբեջան։ Իրանի նախագահը պատրաստվում է այցելել նաև Հայաստան։ Այդ մասին հայտարարել էր Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Երևան կատարած այցի ընթացքում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում