Անթալիայում հանդիպել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Ռուբեն Ռուբինյանը։
«Սերդար Քըլըչի հետ լավ քննարկում ունեցանք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ, Անթալիայի ֆորումի շրջանակներում»,- գրել է Ռուբինյանը։
ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն Թուրքիա է մեկնել Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022-ի սկզբին։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է 2022-ի հունվարի 14-ին՝ Մոսկվայում։
Վերջին անգամ Ռուբինյանն ու Քըլըչը հանդիպել էին 2024-ի հուլիսին՝ հայ-թուրքական սահմանին։
Civilnet











