Գլխավոր Լրահոս

Եթե անհնար է դադարեցնել Ուկրաինայի պատերազմը, ԱՄՆ-ն պետք է «հրաժարվի իր ջանքերից»․ Ռուբիո

Եթե անհնար է դադարեցնել Ուկրաինայի պատերազմը, ԱՄՆ-ն պետք է «հրաժարվի իր ջանքերից»․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հայտարարել է, որ, եթե հնարավոր չէ ավարտել պատերազմն Ուկրաինայում, Միացյալ Նահանգները «պետք է հրաժարվի իր ջանքերից և շարժվի առաջ»:

«Եթե հնարավոր չէ ավարտել պատերազմն Ուկրաինայում, մենք պետք է շարժվենք առաջ։ Մենք պետք է շատ արագ, և ես խոսում եմ օրերի մասին, որոշենք՝ արդյոք սա իրագործելի է, թե ոչ։ Եթե դա հնարավոր չէ, եթե մենք այնքան հեռու ենք միմյանցից, որ սա տեղի չի ունենա, ապա կարծում եմ, նախագահը (Դոնալդ Թրամփը՝ խմբ․) հավանաբար հասել է այն կետին, երբ նա պատրաստվում է ասել՝ մենք վերջացրինք»,- ասել է Ռուբիոն:

Ռուբիոն ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփնը բազմիցս ջանքեր է գործադրել ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելու համար։ Ըստ նրա, այժմ իրավիճակը հասել է մի կետի, երբ պետք է որոշում կայացնել՝ հնարավոր է ավարտել պատերազմը, թե ոչ։

«Դա մեր պատերազմը չէ: Մենք չենք սկսել այն: Միացյալ Նահանգներն օգնում է Ուկրաինային վերջին երեք տարիների ընթացքում և մենք ցանկանում ենք, որ այն ավարտվի, բայց դա մեր պատերազմը չէ», - հավելել է Ռուբիոն:

Այս հայտարարությունից մեկ օր առաջ՝ ապրիլի 17-ին, Ռուբիոն և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը Փարիզում հանդիպել էին Ուկրաինայի դաշնակիցներ՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Ուկրաինայում հրադադարի հարցն ու ներկայացնելու իրենց մոտեցումները:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում