Գլխավոր Լրահոս

Կառավարությունը նոր որոշում ընդունեց «Լիդիան Արմենիա»-ի վերաբերյալ

Կառավարությունը նոր որոշում ընդունեց «Լիդիան Արմենիա»-ի վերաբերյալ

Ապրիլի 30-ին ՀՀ կառավարությունը նոր որոշում ընդունեց՝ նպատակ ունենալով ապահովել «Լիդիան Արմենիա» ընկերության բնականոն գործունեության շարունակությունը։

Ավելի վաղ՝ փետրվարի 27-ին, գործադիրը որոշել էր տրամադրել մինչև 150 մլն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային երաշխիք՝ Հայաստանի բանկային համակարգից մինչև հինգ տարի մարման ժամկետով, մինչև 9% անվանական տոկոսադրույքով վարկային միջոցներ ներգրավելու նպատակով։

Ընկերության և առևտրային բանկերի միջև բանակցությունների արդյունքում փոխվել է վարկատու բանկերի կազմը, ինչի պատճառով անհրաժեշտ էր վերանայել և փոփոխել կառավարության՝ բյուջետային երաշխիք տրամադրելու մասին նախկին որոշման բովանդակությունը։ Այդ պատճառով էլ ներկայիս նախագիծը ներառվել և ընդունվել է գործադիրի նիստում։ Նախագծում՝ բենեֆիցիար է նշվում «Ամերիաբանկը» կամ այլ բանկեր։ Այդուհանդերձ, «Ամերիաբանկի» անվանումը շեշտադրված է այդ իրավական փաստաթղթում։

Նշվում է, որ նախագծի ընդունումը միտված է ապահովելու «Լիդիան Արմենիա»-ի ֆինանսավորման ընթացիկ գործընթացների կայունությունն ու ընկերության գործառույթների շարունակականությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում