Ֆրիդրիխ Մերցը ընտրվեց Գերմանիայի կանցլեր

Մայիսի 6-ին Գերմանիայում Քրիստոնեա-դեմոկրատական միության ու սոցիալ դեմոկրատների կոալիցիոն թեկնածու Ֆրիդրիխ Մերցը երկրորդ փուլով ընտրվեց կանցլեր։ Օրվա առաջին կեսին նա անակնկալ ձախողել էր՝ դառնալով առաջին թեկնածուն ետպատերազմյան Գերմանիայում, որ չէր հաստատվել Կանցլերի պաշտոնում։
Երկրորդ քվեարկությամբ նրա օգտին են քվեարկել Բունդեսթագի 630 պատգամավորներից 325-ը, անհրաժեշտ ձայների քանակը 316-ն էր։ Դեմ է քվեարկել 289 խորհրդարանական: Մեկ պատգամավոր ձեռնպահ է մնացել, երեք քվե՝ անվավեր ճանաչվել։
Թեմա
Civilnet










