Հայաստանի պաշտպանության նախարարի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Մայիսի 16-ին աշխատանքային այցով Իրանում էր Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Թեհրանում նա հանդիպումներ էր ունեցել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Civilnet











