Գլխավոր Լրահոս

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն հորիզոնում է, մենք գոհ ենք դրանից․ Էրդողան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն հորիզոնում է, մենք գոհ ենք դրանից․ Էրդողան

Մենք արդեն ուզում ենք խաղաղություն և անդորր տեսնել Հարավային Կովկասում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լաչինից Թուրքիա վերադառնալիս՝ ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։ Հայտնում է Anadolu գործակալությունը։

«Տարածաշրջանում կայուն խաղաղությունը բոլորին օգուտ կբերի։ Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն հորիզոնում է, մենք գոհ ենք դրանից։ Մենք ուշադիր հետևում ենք այս գործընթացին և անհրաժեշտ ներդրումն ենք կատարում։ Ձեռք բերված խաղաղությունը արժեքավոր կլինի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի, ինչպես նաև մեր երկրի համար։ Մենք Հայաստանի հետ զգուշավոր կարգավորման գործընթաց ունենք։ Մեր երկու երկրներն էլ կշահեն խաղաղությունից և կարգավորումից։ Հետևաբար, անհանգստանալու պատճառ չկա», - ասել է Էրդողանը։

Խոսելով բուն Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի մասին, Թուրքիայի նախագահը կիրառել է «Զանգեզուրի անցում» ձևակերպումը։ Այս համատեքստում Էրդողանը նշել է, որիրենք ակնկալում են, որ  Իրանը կաջակցի այն քայլերին, որոնք կնպաստեն տարածաշրջանում խաղաղությանը և զարգացմանը։ 

«Յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր բաց դուռ, յուրաքանչյուր միջանցք ոչ միայն տնտեսական օգուտ կբերի, այլև, վերջին հաշվով, երկրներին ավելի կմոտեցնի միմյանց»,- նշել է Թուրքիայի առաջնորդը։

Թուրքիայի նախագահը մայիսի 28-ին այցելել էր Լաչին, Ադրբեջանի նախագահի հետ մասնակցել Լաչինի օդանավակայանի բացմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում