Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որի համաձայն Հայաստանի ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից:
ՆԳՆ-ից հայտնել են, որ Հովհաննիսյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն։
Արամ Հովհաննիսյանը ՆԳ նախարարի տեղակալ էր նշանակվել 2023-ի հունվարին։
Civilnet











