Ադրբեջանական կողմ անցած անչափահասները վերադարձել են Հայաստան

Հայաստան են վերադարձել այսօր Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչները, որոնք մոլորվել ու հայտնվել էին Ադրբեջանի տարածքում։ Այդ մասին հայտնում է ՍիվիլՆեթի Գորիսի թղթակից Արմինե Սիմոնյանը։
Այս տեղեկությունը հաստատեց նաև Ազգային անվտանգության ծառայությունը։ Ըստ աղբյուրի՝ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:
Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում:
Ըստ ԱԱԾ-ի՝ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025-ի հունիսի 6-ին, ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում:
Թեմա
Civilnet










