Տեր-Պետրոսյանն այցելել է Գարեգին Բ կաթողիկոսին

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, հաղորդում է առաջին նախագահի մամուլի ծառայությունը։
«Զրույցի ընթացքում նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին, միաժամանակ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը»,- նշվում է հաղորդագրությունում։
Թեմա
Civilnet










