Գլխավոր Լրահոս

ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը շուտով կփոխանցվի Հայաստանին

ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը շուտով կփոխանցվի Հայաստանին

Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը շուտով կփոխանցվի հայկական կողմին։ Այս մասին հայտնում են ներքին գործերի նախարարությունից։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այսօր Բրյուսելում հանդիպել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրյունների հետ: Քննարկվել է ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործընթացը, որի վերաբերյալ շեշտվել է գործնական քայլերի կարևորությունը:

Հանձնակատար Բրյունները հայտնել է, որ հունիսի 24-ին Հայաստան կայցելի եվրոպական փորձագիտական թիմ՝ քննարկելու վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի նախագծային տարբերակը: Եվրոպական կողմը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս շուտ ներկայացնելու ծրագիրը հայկական կողմին:

Նախարար Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումները և ընդգծել արագ իրականացման պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում նաև քննարկվել է համագործակցության հետագա խորացումը, և նախարար Սարգսյանը հրավիրել է հանձնակատարին հաջորդ տարի այցելելու Հայաստան:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում