«Իրականացվում են օպերատիվ գործողություններ». ՆԳՆ-ն՝ Սամվել Կարապետյանի տանը կատարվողի մասին

«Տաշիր» ընկերությունների սեփականտեր Սամվել Կարապետյանի երևանյան տանը իրավապահները գործողություններ են իրականացնում: ՆԳՆ-ից ՍիվիլՆեթին հայտնեցին հետևյալը. «Մի խումբ անձինք բերման են ենթարկվել։ Իրականացվում են օպերատիվ գործողություններ»։
Ավելի վաղ ռուսաստանաբնակ միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը քննադատել էր Հայաստանի իշխանություններին Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականության դեմ սկսած արշավի համար։
Թեմա
Civilnet









