Գլխավոր Լրահոս

Հատուկ օրենք է լինելու, որով ՀԷՑ-ը պետականացվելու է. փոխվարչապետ

Հատուկ օրենք է լինելու, որով ՀԷՑ-ը պետականացվելու է. փոխվարչապետ

Հատուկ օրենք է լինելու, որով ՀԷՑ-ը (Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ) պետականացվելու է. այս մասին հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ Ֆակտոր ՀԸ-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանի հետ ճեպազրույցում, որը տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի քննարկումից հետո։

«Ես կարծում եմ, որ ցանկացած գործողություն, որը վերաբերելի կլինի Հայաստանի էլեկտրական ցանցերին, կիրականացվի օրենքով սահմանված կարգով»,- ասել է Գրիգորյանը՝ հավելելով, որ Էներգետիկայի մասին օրենքով սահմանված են և՛ դեպքերը, և՛ գործողությունները, որոնք այս կամ այն դեպքում կառավարությունը կամ պետությունը կարող է իրականացնել։ «Այսինքն, հատուկ օրենք է լինելու, որով ՀԷՑ-ը պետականացվելու է։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ հնարավոր գործողությունները որոշակի դեպքերում այսօր արդեն իսկ օրենքով նկարագրված են»,- ասել է փոխվարչապետը: 

Հարցին, թե ինչպես է մասնավորի գույքը պետականացվում, ինչ մեխանիզմներ կան, Գրիգորյանը պատասխանել է, որ ՀՀ սահմանադրությունը, օրենսդրությունը նմանատիպ դեպքերը նկարագրում են։ «Ես կարծում եմ՝ կառավարության թե որևէ այլ պետական մարմնի գործողությունները լինելու են ճիշտ օրենսդրությամբ սահմանված և սահմանադրությամբ սահմանված շրջանակներում: Եթե դուք ուզում եք պոտենցիալ հնարավոր սցենարներին ծանոթ լինել, ես կարող եմ ձեզ առաջարկել Էներգետիկայի մասին օրենքը թերթել, որովհետև այնուամենայնիվ մենք խոսում ենք կրիտիկական ենթակառուցվածքի մասին»,- ասել է Գրիգորյանը։ 

Նրա խոսքով՝ կրիտիկական ենթակառուցվածքներն էլ ունեն կարգավորումներ, որոնցով բոլոր հարցերի պատասխանները կան:  

Հարցին, թե մտավախություն չունի արդյոք, որ ներդրողների համար սա կարող է խնդիր առաջացնել, և նրանք այլևս չցանկանան Հայաստանում ներդրում անել, քանի որ տեսնում են՝ պետությունը մասնավորի ձեռքից գույք է վերցնում, Գրիգորյանը պատասխանել է. «Պետությունը երբեք չի անի որևէ գործողություն, որը օրենսդրական, առավել ևս սահմանադրական շրջանակներից դուրս կլինի, իսկ ցանկացած ներդրող շատ լավ տիրապետում է օրենսդրությանը։ Վստահեցնում եմ, որ այդ  պարագայում ես կարծում եմ որևէ արտառոց իրավիճակ չի լինելու»։

ՀԷՑ-ն ազգայնացնելու մտադրության մասին Փաշինյանն առաջին անգամ հայտնեց այն բանից հետո, երբ հունիսի 17-ին ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը իր աջակցությունը հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն և Ամենայն Հայոց կաթողիկոսին, որին Փաշինյանը փորձում է գահընկեց անել։ Իրավապահները նախ խուզարկեցին Կարապետյանի երևանյան առանձնատունը, նրա բերման ենթարկեցին, ապա դատարանը նրան կալանավորեց երկու ամսով։ Փաշինյանը հայտարարեց Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը ազգայնացնելու իր մտադրության մասին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում