Գլխավոր Լրահոս

Խուզարկություններ արք. Գալստանյանի տանը, ըստ Քննչական կոմիտեի՝ խափանվել է «հեղաշրջման պլան»

Խուզարկություններ արք. Գալստանյանի տանը, ըստ Քննչական կոմիտեի՝ խափանվել է «հեղաշրջման պլան»

Հունիսի 25-ի վաղ առավոտյան «Սրբազան պայքար» շարժումը հաղորդագրություն տարածեց, որում ասվում է, որ իրավապահները գործողություն են իրականացնում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տանը։ Այս տեղեկությանը հաջորդեց Քննչական կոմիտեի հաղորդարդագրությունը, որում նշվում է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ:

Հունիսի 24-ին մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը հրապարակեց «հեղաշրջման պլան», որը, ըստ լրատվամիջոցի, ներկայացնում է գործողությունների փուլային ծրագիր, ռեսուրսների և գործող անձանց հաշվագրում։ Այդ պլանը սկսեցին տարածել վարչապետը, վարչապետի տիկինը և իշխանական պատգամավորներ, ինչից հետո այն ուղարկվեց Քննչական կոմիտե:

Քննչական կոմիտեից արդեն այսօր վաղ առավոտյան մանրամասներ հայտնեցին, որ 2024-ին Վ․Գ․-ն (Բագրատ սրբազանը, ավազանի անունը` Վազգեն Գալստանյան) ձևավորել է «Սրբազան պայքար» անվանումով շարժում՝ նպատակ ունենալով ՀՀ-ում ստանձնել իշխանությունը։ «Մի քանի ամիս անց, չհաջողելով այդ նպատակը իրականացնել Սահմանադրությամբ թույլատրելի ճանապարհով, շարժման գործունեությունը վերակազմակերպվել է, և որոշում է կայացվել այն շարունակել այլ եղանակով»։

Ըստ Քննչական կոմիտեի՝ պլանի հեղինակները քննարկումների արդյունքում որոշել են ձևավորել հարվածային խմբեր՝ բաղկացած հիմնականում նախկին զինծառայողներից և ոստիկաններից, որոնց միջոցով ՀՀ տարբեր հատվածներում նախատեսվել են միաժամանակյա, կարճ ժամանակում իրականացվելիք գործողություններ։ «Մասնավորապես՝ պլանավորվել է տրանսպորտային և էներգետիկ համակարգերի խաթարում, պայթյունների, հրդեհների, տեխնիկական վթարների, էլեկտրոնային հարձակումների իրականացում՝ հանրային իշխանության գործունեությունն անհնարին դարձնելու և իշխանությանը հրաժարական պարտադրելու նպատակով»։

Հաղորդագրության համաձայն՝ նախնական տվյալներով հարվածային խմբերում ընդգրկվել է ավելի քան 1000 մարդ, ձեռք են բերվել գործողությունների համար անհրաժեշտ քարտեզներ, տվյալներ և սարքավորումներ։

Քննչական կոմիտեի հաղորդագրությունում նաև նշվում է, որ նախապատրաստվող գործողությունները բացահայտվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից դեռ նախապատրաստման փուլում, և դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ։ Տարվում են քննչական գործողություններ՝ ուղղված գործընթացում ներգրավված բոլոր անձանց պարզմանը։

Սրբազան շարժման տելեգրամյան էջում հրապարակվել է տեսանյութ, որտեղ արք. Գալստանյանին հարցնում են՝ ինչ վիճակ է ներսում, նա կատակով պատասխանում է. «Ահաբեկչություն ենք արել»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում