Գլխավոր Լրահոս

ՀԷՑ-ը կառավարությունից ազգայնացման մասին որևէ գրություն չի ստացել. փոխտնօրեն

ՀԷՑ-ը կառավարությունից ազգայնացման մասին որևէ գրություն չի ստացել. փոխտնօրեն

ՀԷՑ-ը կառավարությունից ազգայնացման մասին որևէ գրություն չի ստացել. ասել է ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Ղազինյանը Ֆակտոր ՀԸ-ի երեքշաբթի հրապարակած զրույցում։ Նա նշել է, որ ՀԷՑ-ը 7000 աշխատակից ունի, և նրանց մեծ մասը բացասական է նայում ընկերության շուրջ տեղի ունեցողին։

Ղազինյանի խոսքով՝ «Տաշիր Գրուպի» կողմից Ինտեր ՌԱՕ ընկերությունից 2015-ին ՀԷՑ-ը ձեռք բերելուց հետո տասը տարի պրոցեսները կառավարվում են շատ ճիշտ [...]։ Եթե մեր ամբողջ ազգաբնակչությունը և բոլորը իմանային, թե ինչ վիճակում ենք ընդունել ՀԷՑ-ը, բնականաբար դինամիկան շատ լավ կզգային։ Երևի մենք ենք սխալ եղել, որ չենք թմբկահարել, որ ընկերությունում խայտառակ վատ վիճակ է (եղել)»։

Նա նշել է, որ եթե անգամ օրենսդրությունը թույլ է տալիս որևէ ընկերություն ազգայնացնել, դրա համար հիքմեր են պետք. «ՀԷՑ-ին մեղադրում են ինչ-որ բանում, որտեղ պետականացման հիմք կա»։ Ղազինյանն ասել է, որ էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումները, որոնք լինում են քամիների կամ շոգի պատճառով, իրենք շատ արագ վերացնում են, և դա չի կարող լինել հիմք։

«Վերջին հաշվով, պետականացումից առաջ կամ ինչ-որ մի գործողությունից առաջ այլ գործողություններ են հետևում։ Այնպես չէ, որ եթե մի բան վատ եղավ, վե՛րջ, ձեռքից վերցնում ենք։ Վերջը պետությո՞ւն ենք, թե՞ չէ։ Մյուս բոլոր ներդրողները ի՞նչ են մտածելու»,- ասել է ընկերության պաշտոնյան։

Երեքշաբթի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ֆակտոր ՀԸ-ի հետ մեկ այլ զրույցում ասել է, որ հատուկ օրենք է լինելու, որով ՀԷՑ-ը պետականացվելու է։ «Ես կարծում եմ, որ ցանկացած գործողություն, որը վերաբերելի կլինի Հայաստանի էլեկտրական ցանցերին, կիրականացվի օրենքով սահմանված կարգով»,- ասել էր Գրիգորյանը՝ հավելելով, որ Էներգետիկայի մասին օրենքով սահմանված են և՛ դեպքերը, և՛ գործողությունները, որոնք այս կամ այն դեպքում կառավարությունը կամ պետությունը կարող է իրականացնել։ «Այսինքն, հատուկ օրենք է լինելու, որով ՀԷՑ-ը պետականացվելու է։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ հնարավոր գործողությունները որոշակի դեպքերում այսօր արդեն իսկ օրենքով նկարագրված են»,- ասել էր փոխվարչապետը: 

***

ՀԷՑ-ն ազգայնացնելու մտադրության մասին Փաշինյանն առաջին անգամ հայտնեց այն բանից հետո, երբ հունիսի 17-ին ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը իր աջակցությունը հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն և Ամենայն Հայոց կաթողիկոսին, որին Փաշինյանը փորձում է գահընկեց անել։ Իրավապահները նախ խուզարկեցին Կարապետյանի երևանյան առանձնատունը, նրա բերման ենթարկեցին, ապա դատարանը նրան կալանավորեց երկու ամսով։ Փաշինյանը հայտարարեց Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը ազգայնացնելու իր մտադրության մասին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում