Միքայել արք. Աջապահյանը կալանավորեց երկու ամսով

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորեց երկու ամսով։
Դատարանը ամբողջ գիշեր նրա կալանքի հարցը քննելուց հետո որոշումը հրապարակեց միայն առավոտյան։ Միքայել Սրբազանին արգելված են նաև տեսակցությունները, բացառապես մերձավոր ազգականների և պաշտպանների։
«Մենք այս որոշումը տասնօրյա ժամկետ ենք ունենալու բողոքարկելու։ Երբ որ կտան ամբողջական տարբերակը, կբողոքարկենք»,- ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։ Հարցին, թե որտեղ են տեղափոխելու արք. Աջապահյանին, ասաց, որ ենթադրվում է՝ «Նուբարաշեն» ՔԿ։
Զոհրաբյանը դատարանի որոշումը գնահատեց «բացահայտ ապօրինի, անհիմն, բացահայտ իրավական խայտառակություն»։
Լրագրողների հիշեցրին, որ միայն երեկ վարչապետ Նիկոլ Փաշինանը չորս գրառում է արել այս գործի վերաբերյալ և հարցրին, թե որքան են դրանք ազդել դատարանի որոշման վրա։
«Ես կարծում եմ՝ միայն գրառումներով չեն ազդեցություն գործում։ Նաև հեռախոսազանգերի կամ այլ միջոցներով կարող են ազդեցություն գործել»,- ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ «դատավորը, միանշանակ, անկախ չէր»։
Գործը քննում էր դատավոր Մասիս Միքայելյանը, որը եղել է Հանրապետություն կուսակցության անդամ։ Հանրապետություն կուսակցությունը իշխող Քաղաքացիական պայմանագրի կոալիցիոն գործընկերն է Երևանի ավագանում և այլ հարցերում ևս սատարում է կառավարության քաղաքականությունը։ Մելքոնյանն այս շաբաթ արդեն կալանքի որոշում է կայացրել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանի նկատմամբ։
Փաստաբան Երեմ Սարգսյանն էլ նշեց, որ երբ վարույթը ավարտվի, դատական նիստի ձայնագրությունն իրենք կհրապարակայնացնեն, «ու դատավորի այս իրավական, մասնագիտական խայտառակությունը և ոչ անկախ, և ոչ պրոֆեսիոնալ, վիճակը ակնհայտ կլինի»։
Փաստաբանները նշեցին, որ արք. Աջապահյանը պատրաստ էր այդ որոշմանը։
Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ձերբակալվել է երեկ։ Նրան մեղադրանք է առաջադրվել «իշխանության յուրացման ու սահմանադրական կարգի տապալման» հոդվածով։
Թեմա
Civilnet










