Գլխավոր Լրահոս

Հուլիսի 1-14-ը Վրաստանից ՌԴ է մտել հայկական կոնյակով բարձված 103 բեռնատար․ նախարար

Հուլիսի 1-14-ը Վրաստանից ՌԴ է մտել հայկական կոնյակով բարձված 103 բեռնատար․ նախարար

Հուլիսի 1-14-ը Վրաստանից ՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բարձված 103 բեռնատար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Տևական ժամանակ է՝ վրացական կողմը չէր թույլատրում Հայաստանի՝ կոնյակ-գինի արտահանող մի շարք ընկերությունների արտադրանքը իր սահմանով հասցնել Ռուսաստան ու այլ երկրներ։ Մայիսի 13-ին ու 21-ին արտահանողները ակցիաներ էին իրականացրել Վրաստանի դեսպանատան դիմաց, դիմել էին Հայաստանի կառավարությանը։ Էկոնոմիկայի նախարարն էլ պարբերաբար հայտնում էր, որ զբաղվում է խնդրով։

Հունիսի 24-ին այս հարցով Թբիլիսի էին մեկնել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը և այլ պաշտոնյաներ։ Նրանք հանդիպել են Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլիի, գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի և Վրաստանի եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերայայի հետ։

Սա առաջին բարձրաստիճան հանդիպումն էր հարցը լուծելու նպատակով մի քանի ձախողված փորձից հետո։

Հանդիպումից հետո Պապոյանն ու Հակոբյանը հայտնել են, որ բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն՝ ապահովելու հայկական կոնյակի արտահանման գործընթացը «փոխադարձ ընդունելի և կանխատեսելի պայմաններով»։ Պապոյանը նշել է, որ հավելյալ մանրամասները և հետագա քայլերը կներկայացվեն բիզնես համայնքին՝ աշխատանքային կարգով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում