Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից դեպի Եվրոպա չվերթներ կլինեն․ նախարար

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում է չվերթներ իրականացնել դեպի Եվրոպա։ Այս մասին Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նախարարի խոսքով՝ արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել մի ավիաընկերության հետ, որը պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակներում կսկսի թռիչքներ իրականացնել դեպի Եվրոպա։
«Այդ չվերթները կապահովեն լրացուցիչ տնտեսական շարժ և զբոսաշրջային հոսքեր ինչպես Գյումրիի, այնպես էլ ամբողջ մարզի համար», - հայտնել է Դավիթ Խուդաթյանը։
Թեմա
Civilnet










