Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև Վաշինգտոնում ստորագրված Հռչակագիրը շոշափելի օգուտներ է պարունակում նաև Ռուսաստանի և Իրանի համար։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ համաձայնագրի իրականացման դեպքում «Իրանը կունենա երկաթուղային մուտք Պարսից ծոցից դեպի Սև ծով», իսկ Ռուսաստանը և Իրանը «հնարավորություն կունենան երկու երկրների միջև ունենալ երկաթուղային կապ»։
«Եթե մենք կենտրոնանանք այս համաձայնագրի տնտեսական կողմի վրա, ապա ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, Միացյալ Նահանգները, այլև Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը կունենան շատ կարևոր, շատ շոշափելի և իրականում աննախադեպ օգուտներ, քանի որ Հարավային Կովկասից մենք այժմ երկաթուղի չունենք, որը Իրանը կմիացներ Ռուսաստանին։ Այսպիսով, ես կարծում եմ, որ սա շատ կարևոր համաձայնագիր է, որը կարող է բավականին շատ օգուտներ բերել բոլոր երկրներին և, ի դեպ, նաև ողջ միջազգային հանրությանը՝ միջազգային կայունության և անվտանգության համար»,- ասել է Փաշինյանը։
Փաշինյանն ընդգծել է, որ հռչակագրի հիմնական նպատակն է ստեղծել կայունություն և խաղաղություն տարածաշրջանում։
«Մեր նպատակն է ունենալ կայունություն, խաղաղություն, կայուն զարգացում, տնտեսական և քաղաքական համագործակցություն, և կարծում եմ, որ երեկվա հռչակագիրը դրա համար շատ կարևոր և շատ հարմար հարթակ է», - ասել է Փաշինյանը։
Խոսելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ Փաշինյանն ընդգծել է, որ «այս համաձայնագիրը կարող է լինել համագործակցության, խաղաղության խաչմերուկի տեսակ», ինչը հենց պաշտոնական Երևանի նպատակն է։«Մենք չենք ուզում ինչ-որ վեճեր հրահրել, չենք ուզում լարվածություն առաջացնել և այլն։ Մեր նպատակն է ունենալ կայունություն, խաղաղություն, կայուն զարգացում, տնտեսական և քաղաքական համագործակցություն, և կարծում եմ, որ օգոստոսի 8-ի հռչակագիրը դրա համար շատ կարևոր և շատ հարմար հարթակ է», - նշել է Փաշինյանը։
Civilnet











