Գլխավոր Լրահոս

Իրանի նախագահ Փեզեշքիանը ժամանեց Երևան

Իրանի նախագահ Փեզեշքիանը ժամանեց Երևան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Իրանի նախագահին դիմավորում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ 

Հայտնի է, որ Իրանի նախագահը Հայաստանից հետո կայցելի Բելառուս։ 

Հայաստան և Բելառուս կատարելիք այցերին ընդառաջ Իրանի նախագահը Թեհրանում հանդիպում է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Իրանի նախագահի պաշտոնական կայքի տարածած տեղեկատվության համաձայն՝ քննարկվել է Հայաստանի և Բելառուսի հետ էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի, ներդրումների, առողջապահության, շրջակա միջավայրի, գիտության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում հնարավոր համագործակցության հետ կապված հարցեր։ 

Նշվում է, որ պաշտոնյաները բացահայտել են համագործակցության հիմնական մարտահրավերներն ու հնարավորությունները և քննարկել դրանք հասցեագրելու ռազմավարությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Իրանի և Հայաստանի, ինչպես նաև Իրանի և Բելառուսի միջև առաջիկա համագործակցության համաձայնագրերն ու հուշագրերը՝ շեշտադրելով դրանց ժամանակին իրականացումը։

Իրանի նախագահի այցի շրջանակներում Երևանում օգոստոսի 19-ին կանցկացվի հայ-իրանական գործարար համաժողով։ 

Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ մեկնելուց առաջ պատասխանելով լրագրողների հարցերին՝ Փեզեշքիանը Հայաստանն անվանել է «բարեկամ և հարևան, որի հետ Իրանն ունի ռազմավարական հարաբերություններ»։

Իրանի նախագահի այցի կարևորության մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում խոսել է «Իրան-Եվրասիա» հետազոտական կենտրոնի փոխնախագահ Արմինա Արմը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում