Ալիև. Ադրբեջանը հանել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները

Ադրբեջանը հանել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գործում էին օկուպացիայի ժամանակից. հոկտեմբերի 21-ին Աստանայում Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Պետք է ասեմ նաև, որ Ադրբեջանը հանել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գործում էին օկուպացիայի ժամանակից։ Առաջին նման տարանցիկ բեռը ղազախական հացահատիկն էր, որն ուղարկվել է Հայաստան։ Կարծում եմ՝ սա ևս լավ ապացույց է այն բանի, որ խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն ոչ միայն թղթի վրա է, այլև գործնականում», - հայտարարել է Ալիևը։
Civilnet










