Գլխավոր Լրահոս

Կարգալույծ քահանան երկրորդ կիրակին անընդմեջ «‎պատարագ»‎ մատուցեց

Կարգալույծ քահանան երկրորդ կիրակին անընդմեջ «‎պատարագ»‎ մատուցեց

Նոյեմբերի 2-ին Օհանավանի Հովհաննավանք եկեղեցում Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ Տեր Արամ քահանա) երկրորդ կիրակին անընդմեջ «‎պատարագ»‎ մատուցեց, որին կրկին մասնակցեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«‎Պատարագին»‎ մասնակցեցին նաև Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Տավուշի, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Լոռու մարզպետները և այլ ՔՊ-ական պաշտոնյաներ։ Եկեղեցու շրջակայքում կրկին բազմաթիվ ոստիկաններ էին հսկողություն իրականացնում։

Կարգալույծ հռչակվելուց հետո Ստեփան Ասատրյանն առաջին «‎պատարագըմատուցել էր նախորդ կիրակի՝ հոկտեմբերի 26-ին, որի ժամանակ կրկին բազմաթիվ ոստիկանական ուժեր էին կուտակված եկեղեցու շրջակայքում։ Ի տարբերություն նախորդ «‎պատարագի»՝ այս անգամ մարդկանց թիվն ավելի քիչ էր։

Հոկտեմբերի 30-ին Մայր Աթոռը հանդես էր եկել հաղորդագրությամբ, որում ասում էր, որ իշխանությունների հովանավորմամբ Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են, չունեն հոգևոր որևէ արժեք և անվավեր են, իսկ Հովհաննավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման։

***

Հոկտեմբերի 21-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը:

Դրա համար, ըստ Մայր Աթոռի, հիմք է ծառայել այն, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը՝ հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ Եկեղեցին, Թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին, անտեսելով Թեմակալ Առաջնորդի հորդորներն ու հրահանգները՝ հարատևել է կարգազանց ընթացքի մեջ, պատարագներին կամայականորեն զեղչել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ Առաջնորդի անունների հիշատակության հատվածը՝ այդ քայլով, ըստ էության, իրեն դուրս դնելով Եկեղեցուց, համառել է ներկայանալ Հանձնախմբի նիստերին, շրջանցելով վերջինիս հեղինակությունն ու իրավասությունները, ինչպես նաև իր անարգալից վարքագծով դրժել հնազանդության ուխտը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում