Գլխավոր Լրահոս

Առաջիկա օրերին հայկական կողմին կհանձնվի վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ նախարար

Առաջիկա օրերին հայկական կողմին կհանձնվի վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ նախարար

Եվրամիության հետ վիզաների ազատականացման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են ընթանում, և առաջիկա օրերին հայկական կողմին պաշտոնապես կհանձնվի վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Այս մասին հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026-ի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում։

Սարգսյանը հայտարարել է, որ  ծրագրի ստացումը կհստակեցնի բարեփոխման ենթակա այն ուղղություններով իրականացվող միջոցառումները, որոնք Հայաստանի կառավարությունն արդեն իսկ թիրախավորել է Միգրացիայի և քաղաքացիության ոլորտում։ 

«Այս տեսանկյունից հստակ կլինեն Հայաստանի պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումները, որոնք Հայաստանի կառավարությունն արդեն իսկ թիրախավորել է որպես բարեփոխման ենթակա ուղղություններ»,- ասել է նախարարը։ 

Հայաստանը և ԵՄ-ն վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին հայտարարել էին 2024-ի սեպտեմբերին։

Անդրադառնալով բիոմետրիկ անձնագրերի ներդրմանը, Սարգսյանը փաստել է, որ աշխատանքները շարունակվում են, կա կնքված պայմանագիր, և մասնավոր գործընկերոջ հետ որոշարկվել են տարածքային գրասենյակների մանրամասները։ Վերջնականացվել են տարածքային գրասենյակների արտաքին նկարագրերը և հաստատվել բիոմետրիկ նույնականացման քարտի արտաքին նկարագիրը, իսկ առաջիկայում կհաստատվի անձնագրի արտաքին նկարագիրը։ 

ՆԳ նախարարի խոսքով, պետք է վերանայվեն ծառայության շենքային պայմանները, որի շինարարական աշխատանքների նախատեսման մոդելային տարբերակը նախատեսված է մասնավոր գործընկերոջ հետ։ Այս աշխատանքների ապահովումը կիրականացվի 2026-ի առաջին կիսամյակում, իսկ նույն թվականի երկրորդ կիսամյակից կմեկնարկի բիոմետրիկ նոր անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը։ Նախարարը նշել է, որ նոր համակարգի ներդրման պայմանները մանրամասն քննարկվել են մասնավոր գործընկերոջ հետ, որպեսզի անցումը լինի սահուն, իսկ հերթերի պատկերը՝ կառավարելի։

Միգրացիայի և քաղաքացիության ոլորտի բարեփոխումների համատեքստում Արփինե Սարգսյանը կարևորել է նաև Ազգային ժողովի կողմից 2025-ի հուլիսի 3-ին ընդունված «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ նոր օրենքը։ Ներկայացնելով ընթացիկ տարվա քայլերը, նա նշել է, որ ներկայումս ընթանում է X-Road փոխգործելիության հարթակի ներդրումը, որը կապահովի գերատեսչությունների միջև տվյալների արագ և անվտանգ փոխանակումը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում