Գլխավոր Լրահոս

Կառավարությունը հաստատել է առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենսդրական փաթեթը և ուղարկել ԱԺ

Կառավարությունը հաստատել է առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենսդրական փաթեթը և ուղարկել ԱԺ

Հայաստանի կառավարությունը գրավոր քվեարկությամբ հաստատել է առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենսդրական փաթեթը, կառավարության նիստին հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Փաթեթը ներառում է ինչպես հիմնական օրենքը, այնպես էլ հարակից նախագծեր, որոնք արդեն ուղարկվել են Ազգային ժողով՝ քննարկման:

Նախարարի խոսքով՝ օրենսդրական փաթեթի քննարկումը նախատեսվել է անհետաձգելի ռեժիմով, քանի որ այն մշակվել է երեք տարի շարունակ՝ համագործակցելով Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ, և նախագծի շուրջ ձեռք է բերվել կոնսենսուս: Նա նշել է, որ օրենսդրությունը դեռ կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվել Ազգային ժողովում:

Ավանեսյանը մանրամասնել է, որ պետությունը ապահովագրավճարը կիրականացնի երկու խմբի քաղաքացիների համար. առաջին խմբին են պատկանում մինչև 18 տարեկաններն ու 65 տարեկանից բարձրները, իսկ երկրորդին՝ 18-ից 65 տարեկան հաշմանդամություն ունեցող քաղաքացիները և սոցիալապես անապահով անձինք: Ապահովագրավճարը կկատարվի արդեն հունվարից:

Նախարարն ընդգծել է, որ պետությունը ապահովագրավճարը կիրականացնի երկու խմբի քաղաքացիների համար. առաջին խմբին են մինչև 18 տարեկաններն ու 65 տարեկանից բարձրները, իսկ երկրորդին՝ 18–65 տարեկան հաշմանդամություն ունեցող անձինք և սոցիալապես անապահով քաղաքացիները:

«Նրանց համար պետությունը հունվարից արդեն կիրականացնի ապահովագրավճարը, մենք ռեգիստրում ներառված այդ բոլոր ճշտումները անելով, ֆիքսելով մեր շահառուին, կտեղեկացնենք նրան շատ տարբեր ձևերով։ Մարդը իր «Արեմեդ» հավելվածում կտեսնի, որ շահառու է», – ասել է Ավանեսյանը:

Ովքեր չունեն հավելված, կարող են դիմել իրենց պոլիկլինիկային. ընտանեկան բժիշկը կամ տեղամասային թերապևտը կներկայացնի բոլոր անհրաժեշտ գործընթացները: Նախարարի խոսքով՝ պոլիկլինիկայի և ամբուլատորիայի բուժաշխատողները կզանգահարեն մեծահասակներին և կաջակցեն գրանցման գործընթացին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում