Գլխավոր Լրահոս

Ադրբեջանի հետ համաձայնագրի կնքումից հետո Թուրքիան էլ կբացի իր սահմանը Հայաստանի հետ. Ֆիդան

Ադրբեջանի հետ համաձայնագրի կնքումից հետո Թուրքիան էլ կբացի իր սահմանը Հայաստանի հետ. Ֆիդան

«Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ կարգավորել հարաբերությունները, երբ Ադրբեջանի ու Հայաստանի միջև վերջնական խաղաղության պայմանագիր ստորագրվի», հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։ Այդ մասին նա խոսել է նոյեմբերի 18-ի երեկոյան Թուրքիայի խորհրդարանում 2026-ի երկրի բյուջեի քննարկումների ժամանակ։ 

Ֆիդանը Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար ընդգծել է Հայաստանի Սահմանադրության փոփոխության և Հայաստանի հարավով նախատեսված հաղորդակցային ուղու հարցերը, որոնք «տեղ չեն գտել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրված տեքստում»։

«Այդ զգայունություների հաղթահարմամբ և Ադրբեջանի հետ վերջնական համաձայնագրի կնքումից հետո Թուրքիան էլ կբացի իր սահմանային դռները Հայաստանի հետ», - նշել է Ֆիդանը։

Թուրքիայի արտգործնախարարը համոզմունք է հայտնել, թե «Հայաստանի՝ տարածաշրջանում խաղաղության համար այդչափ պատրաստակամ լինելու ամենամեծ դրդապատճառն այն է, որ նկատում է հարաբերությունների կարգավորման հարցում թուրքական կողմի կամքը»։

«Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը, սահմանի բացումն ու տնտեսության ակտիվացումը իրենց համար [հայկական կողմի] կարևոր հարցեր են», - ընդգծել է Ֆիդանը։

Մանրամասնելով Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում չշտապելու դրդապատճառները՝ Ֆիդանը փորձել է դրանք հիմնավորել Հարավային Կովկասում սառեցված հակամարտություն թույլ չտալու ցանկությամբ։

«Մեր հարաբերությունները [Հայաստանի հետ] հենց այս պահին կարգավորելով՝ Հայաստանի ձեռքից կխլենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ ամենակարևոր շարժառիթը։ Դրանով հնարավոր է տարածաշրջանում սառեցված պատերազմի առաջ կանգնենք, ինչը չենք ցանկանում», - նշել է Թուրքիայի արտգործնախարարը։

Մինչ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապում է հայ-ադրբեջանական գործընթացի հետ, Երևանը հայտարարում է օր առաջ Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու սահմանի բացման պատրաստակամության մասին։

Հոկտեմբերի 27-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց Թուրքիայի հետ «շատ ինտենսիվ երկխոսության մասին»՝ հույս հայտնելով, որ առաջիկայում շոշափելի արդյունքներ կստացվեն երկու երկրների երկխոսությունից։ Հնարավոր է՝ խոսքը դիվանագիտական անձնագիր կրող անձանց և երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման մասին է։

Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման համար 2021-ին նշանակել են հատուկ ներկայացուցիչներ ի դեմս Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի։ Նրանց միջև ցայսօր վեց հանդիպում է եղել․ վերջինը՝ սեպտեմբերի 12-ին Երևանում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում