Ստեփանակերտի բնակիչ Կարեն Ավանեսյանի գործով նախնական դատալսումը կսկսվի դեկտեմբերի 11-ին Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում։ Ադրբեջանական պաշտոնական աղբյուրների տվյալներով՝ 58-ամյա Կարեն Ավանեսյանը մեղադրվում է սեպտեմբերի 14-ին ահաբեկչական գործողություն իրականացնելու փորձի մեջ` ճիշտ այն օրը, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստեփանակերտում այցելում էր համալսարանական կլինիկայի բացմանը։ Ըստ ադրբեջանական իրավապահների՝ բախումների ժամանակ վիրավորվել են ինչպես Ավանեսյանը, այնպես էլ ադրբեջանցի մի ոստիկան։
Ո՞վ է Կարեն Ավանեսյանը։ Պատմում է Սերգեյ Օգոլցովը՝ անգլերենի ուսուցիչ, որը էթնիկ զտումից հետո ութ ամիս ապրել է Ստեփանակերտում և ճանաչում էր Արցախում մնացած բոլոր 14 տեղացիներին։

Ֆիոլետովոն համայնքի ղեկավար ու ավագանի է ընտրում

Արթիկ. ի՞նչ են սպասում ընտրողները նոր իշխանությունից

Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցերից հետո ձերբակալվել է ավելի քան 1300 մարդ

75 ընտրատեղամասերում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում. «Ականատես»

Ստեփանավանում ՔՊ-ի վստահված անձն ուղղորդել է ընտրողներին. Գոհար Մելոյան

NVIDIA-ն ընդլայնում է գործունեությունը Հայաստանում՝ թիրախավորելով ԱՊՀ շուկան
Civilnet