Եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է․ Մայր Աթոռ

Դեկտեմբերի 10-12-ը եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է։ Հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։
Հայտարարության մեջ նշվում է՝ «Նկատի ունենալով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը, մասնավորապես եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, այդ թվում՝ կալանավորումները, ընդառաջ եպիսկոպոսների խնդրանքին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է»։
Դեկտեմբերի մեկին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Գարեգին Երկրորդի տնօրինությամբ, «ի հետևումն նոյեմբերի 4-7-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում տեղի ունեցած քննարկումների, դեկտեմբերի 10-12-ը հրավիրվում է եպիսկոպոսաց ժողով՝ քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր»։
Թեմա
Civilnet










