Գլխավոր Լրահոս

Փաշինյանը բացառում է, որ Մայր Աթոռում բախում կլինի այսօր

Փաշինյանը բացառում է, որ Մայր Աթոռում բախում կլինի այսօր

Բախումների որևէ հնարավորություն բացառում եմ, որովհետև Հայաստանի իրավապահներն ունեն բոլոր գործիքակազմերն ու հնարավորությունները՝ սադրիչ գործելակերպով աչքի ընկնող բոլոր անձանց չեզոքացնելու՝ օրենքով սահմանված կարգով։ Այս մասին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Մայր Աթոռում սպասվող հավաքին։

Դեկտեմբերի 17-ին Հայ առաքելական եկեղեցու տասը եպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ, դիմել ժողովրդին և դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, հրավիրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Եպիսկոպոսները պահանջում են Գարեգին Բ-ին «հանգստի կոչել», ինչը համարում են անհետաձգելի անհրաժեշտություն։ Այս հայտարարությանը հաջորդեցին ընդդիմադիրների կոչերը՝ գնալ Մայր Աթոռ և աջակցել կաթողիկոսին։

Վարչապետը լեգիտիմ է համարում եպիսկոպոսների հրավերը։ Հարցին՝ արդյոք ինքը ևս մասնակցելու է այդ հավաքին, վարչապետը նշեց՝ նման որոշում չունի և դրա անհրաժեշտությունը չի տեսնում։

«‎Տասը եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց աջակցում եմ։ Ես այս պահին անհրաժեշտություն և որոշում չեմ տեսնում, մասնակցել եպիսկոպոսների հրավերին։

Նրանց հրավերը բացարձակապես լեգիտիմ է, որովհետև դա նրանց կեցավայրն է, իրենք ունեն լեգիտիմություն իրենց հետևորդներին հրավիրել Մայր Աթոռ»,- ասաց վարչապետը։

Մայր Աթոռում նախատեսված հավաքին ընդառաջ ոստիկանությունը կոչ է արել զերծ մնալ սադրանքներից: ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ոստիկանությունն իրականացնելու է օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ պահպանելով հասարակական կարգը և ապահովելով քաղաքացիների անվտանգությունը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն է հայտնել տասը եպիսկոպոսների հերթական հայտարարության պատճառով հանրության մեջ առաջ եկած ընդվզումների առիթով։ Մայր Աթոռը հորդորում է հավատավոր ժողովրդին պահպանել հանդարտություն և չտրվել նման սադրիչ հայտարարությունների ազդեցությանը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում