Մասսյացոտնի թեմի առաջնորդն ազատվել է պաշտոնից

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ Մասսյացոտնի թեմի (Արարատի մարզ) առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։
«Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականների նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները»,- նշված է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մասսյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը այն 10 եպիսկոպոսներից է, որոնք պահանջում են Կաթողիկոսի հրաժարականը, հանդիպումներ ունենում Նիկոլ Փաշինյանի հետ և պարբերաբար հայտարարություններով հանդես գալիս Կաթողիկոսի դեմ։
Թեմա
Civilnet










