Գլխավոր Լրահոս

Հացահատիկի հերթական խմբաքանակն է ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկվել

Հացահատիկի հերթական խմբաքանակն է ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկվել

Հացահատիկի հերթական խմբաքանակն է Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկվել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: 

Նշվում է, որ 1746 տոննա ընդհանուր քաշով հացահատիկն այսօր է ուղարկվել Հայաստան։

Ավելի քան երեսուն տարվա դադարից հետո Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռնափոխադրումների գործընթացը մեկնարկել է 2025-ի նոյեմբերի 6-ին, երբ ռուսական հացահատիկի առաջին խմբաքանակը՝ 15 վագոնով, այս երթուղով հասավ հանրապետություն։ 

2026-ի փետրվարի 1-ի դրությամբ Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել արդեն 285 վագոն հացահատիկ, որի ընդհանուր քաշը կազմում է շուրջ 19,900 տոննա։ 

Բացի ռուսական մատակարարումներից, այս նույն ճանապարհով Հայաստան է ներկրվել նաև ղազախական հացահատիկի զգալի խմբաքանակ։ 

Հացահատիկից բացի, 2025-ի դեկտեմբերի 18-ից մեկնարկել է նաև Ադրբեջանից Հայաստան վառելիքի ներկրում:

Այս գործընթացը հնարավոր է դարձել 2025-ին ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, ինչի արդյունքում օգտագործվում է Ռուսաստան-Ադրբեջան-Վրաստան-Հայաստան,  Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթուղային ուղիները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում