Երևանում չկատարված ստորգետնյա և վերգետնյա խոստումները
Անի Գրիգորյան, #CivilnNetCheck Երևանի քաղաքապետարանի Շինարարության…
Կարդալ ավելինԱնի Գրիգորյան, #CivilnNetCheck Երևանի քաղաքապետարանի Շինարարության…
Կարդալ ավելին2022-ի սեպտեմբերին Գյումրիի համայնքապետարանը հուշագիր ստորագրեց…
Կարդալ ավելինՀայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck, #խոստմնացույց Շուրջ երկու…
Կարդալ ավելին«Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը Ժաննա Ավագյանն ու Տիգրան Գրիգորյանը քննարկում են Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենի հայտարարություններն ու այցը Բաքու։ Թողարկման ընթացքում անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ մոտակա ամիսների ընթացքում Երևանն ու Բաքուն կարող են պայմանագիր նախաստորագրել։
Քննչական գործողություններ են կատարվում Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում, հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ Ավելի ուշ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ կան ձերբակալված անձինք։ «Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ, իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ, կան ձերբակալված անձինք։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին հավելյալ տեղեկատվություն չի հրապարակվում»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Աբրահամյանը։ Լրատվամիջոցները գրում են, որ ձերբակալվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ […]
Հայաստանի և Թուրքիայի միջև առողջ երկխոսություն կա, հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Ինչպես նախկինում, Հայաստանը շահագրգռված է և գործնական ջանքեր է գործադրում հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Մենք միանգամայն պատրաստ ենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունների ամբողջական կարգավորմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը։ Պատրաստ ենք արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։ Մենք առողջ երկխոսություն ունենք Թուրքիայի հետ»,- իր վրացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսին հայտարարել է Միրզոյանը։ Նրա կարծիքով՝ ժամանակն է, որ պայմանավորվածությունները գետնի վրա իրականություն դառնան։ *** Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022-ի սկզբին։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի […]
Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck «Հայաստան ջան» ֆեյսբուքյան էջը հուլիսի 1-ին «ԱՐՏԱՀԵՐԹ ԼՈՒՐ. Դիվերսիոն խումբը հարձակվել է Սոթք» վերտառությամբ գրառում է արել՝ կցելով ameolik.online կայքից հղում։ 160 հազար հավանում և 161 հազար հետևորդ ունեցող «Հայաստան ջան» էջը խուճապային վերնագրերով կեղծ կամ ժամանակավրեպ լուրեր է տարածում։ Այն գրառումներ է անում, օրինակ, դիվեսիաների, սահմանում զոհերի, թշնամու հարձակումների մասին, որոնք, սակայն, տեղի չեն ունեցել։ Օրինակ, Սոթքում դիվերսիոն հարձակում է տեղի ունեցել, սակայն կցված հղման մեջ մեջբերված է 24news.am կայքից հոդված։ Դրանում ՊՆ-ն հերքում է, թե Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ, ինչպես նաև դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարվել։ Մինչդեռ, 24news.am-ը նման հոդված […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը, հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ կառավարության քայլերին: Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ տեղի ունեցող քննարկումների, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների և այլ հարցերի շուրջ: Փաշինյանը նշել է, որ Միացյալ Նահանգներն արդյունավետ աջակցություն է ցուցաբերում Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղմանը։ «Վարչապետը ողջունել է կոնգրեսականների այցը Հայաստան և գոհունակություն հայտնել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների դինամիկ զարգացման բնույթից: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է վերջերս Երևանում անցկացված Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի անցկացման կարևորությունը և համոզմունք հայտնել, որ երկկողմ […]
«BeeLife» ընկերության հիմնադիր Գայանե Սիմոնյանը տարիներ առաջ որոշեց թողնել աշխատանքը Երևանում, վերադառնալ ծննդավայր Սպիտակ և զբաղվել մեղվապահությամբ, որի հետ ինքն ու ընտանիքը երևբևէ առնչություն չեն ունեցել։ Այսօր Գայանեն պատմում է իր անցած ճանապարհի, բարդությունների, ոչնչից բիզնես հիմնելու, կարծրատիպեր կոտրելու ու աշխատանքի կարևորության մասին։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ նոր ատոմակայանի կառուցման գործընթացը «մտել է առարկայական փուլ»։ «ԱՄՆ հետ քննարկում ենք իրավապայմանագրային դաշտը, առանց որի չենք կարող առաջ գնալ։ Այս պահին կարող եմ ասել՝ գնդակը ԱՄՆ դաշտում է։ Ակնկալում ենք, որ Միացյալ Նահանգների ներհամակարգային ընթացակարգերն անցնեն, այնուհետև մենք սկսենք աշխատել»,- հուլիսի 3-ին «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. գործընկերության մարտահրավերները և հնարավորություններ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Գրիգորյանը։ ԱԽ քարտուղարի կարծիքով՝ Հայաստանն անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացիայի հարցում մեծ հաջողություններ ունի, ինչը չի կարելի ասել տնտեսության ոլորտի մասին․ «Այստեղ բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծման համար մեծ աշխատանք է տարվում և պատահական չէ, որ ապրիլի 5-ի […]
Նարեկ Սուքիասյան Ժողովրդավարությունները ավելի զգուշավոր են ընտրում այն պատերազմները, որտեղ կռվում են, և հազվադեպ են մտնում պատերազմների մեջ, որտեղ հաղթելու հավանականությունը ցածր է։ Ժողովրդավարությունները ավելի հաճախ են հաղթում պատերազմներում ու կրում ավելի քիչ կորուստներ։ Ավելի պակաս են հակված ճգնաժամեր ստեղծելու, հազվադեպ են սկսում կանխարգելիչ պատերազմներ և ավելի լավ են պահում իրենց հանձնառությունները։ Հայաստանն արդյոք ժողովրդավա՞ր է, դա պաշտպանո՞ւմ է Հայաստանին Ցավոք, ժողովրդավարության և անվտանգության այդ կապի մասին նույնը չի կարելի ասել զարգացող և անցումային շրջանում գտնվող ժողովրդավարությունների դեպքում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ հենց նման տիպի պետություններն են, որ ամենահակվածն են կոնֆլիկտների՝ ավելի, քան կայացած ժողովրդավարությունները և ավելի, քան անգամ […]