Ընդդիմության կողմից մանդատներից հրաժարումը կբերի՞ խորհրդարանի լուծարման
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Վերջին շրջանում հաճախ է խոսվում…
Կարդալ ավելինՀայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Վերջին շրջանում հաճախ է խոսվում…
Կարդալ ավելինԱնի Գրիգորյան, #CivilNetCheck Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի…
Կարդալ ավելինԼոռու և Տավուշի մարզերում մայիսի 26-ին տեղի ունեցած հեղեղումների հետևանքով տուժած ընտանիքները սոցիալական աջակցություն կստանան։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության հուլիսի 4-ի նիստի օրակարգում։ Ըստ որոշման՝ զոհված անձանց ընտանիքների դեպքում աջակցությունը կլինի 1 մլն դրամի չափով, իսկ Ալավերդի և Այրում բնակավայրերի տուժած ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով՝ 60 հազար դրամի չափով։ 40 000 դրամի աջակցություն կստանան Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի, Իջևան, Դիլիջան համայնքների տուժած ընտանիքի յուրաքանչյուր անդամ։ Ըստ նախնական կանխատեսման՝ միջոցառման շրջանակներում սոցիալական աջակցությունը պետք է տրամադրվի շուրջ 250 ընտանիքների 854 անդամների։ Ընդհանուր առմամբ ծրագրի բյուջեն կազմելու […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո նախագահ Բայդեն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին` Անկախության օրվա առթիվ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծման հիմքում դրված ազատության, արդարության և ժողովրդավարության համընդհանուր արժեքները, ինչպես նաև Անկախության հռչակագրում արտացոլված գաղափարները շարունակում են ոգեշնչման և քաջալերանքի աղբյուր լինել ողջ աշխարհում: Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բազմաշերտ և սերտ կապերը, վերջին տարիներին համագործակցության զգալի աճն ու զարգացումը, նոր ոլորտների ընդգրկումը երկկողմ օրակարգում ընդգծում են մեր գործընկերության ամրությունը՝ հիմնված ժողովրդավարական սկզբունքների, օրենքի գերակայության […]
Ադրբեջանն արհեստական խոչընդոտներ է ստեղծում խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու համար, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Կա խաղաղության կամ հարաբերությունների հաստատման պայմանագիր, և այստեղ Հայաստանը նախկինի պես շատ կառուցողաբար է տրամադրված։ Հայաստանի առաջարկները, մոտեցումները թափանցիկ են»,- հուլիսի 3-ին իր վրացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսին նշել է Միրզոյանը։ Նա վերահաստատել է՝ հայկական կողմը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում ստորագրել խաղաղության պայմանագիրը․ «Չեմ կարող նշել, թե դրական արձագանք է ստացել [մեր] այս առաջարկը»։ «Հակառակը, մենք տեսնում ենք, որ նոր, վստահաբար կարող եմ ասել, արհեստական խոչընդոտներ են երբեմն ստեղծվում գործընթացը երկարաձգելու համար, բայց մենք շարունակում ենք հավատալ, որ իսկապես կա պատմական […]
OC Media Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին, ըստ տեղեկությունների, «բանագնաց» է ուղարկել Վաշինգտոն՝ վրացի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին լուրերի ֆոնին: Կիրակի «Վրացական երազանքի» նախկին վարչապետ և ընդդիմադիր «Հանուն Վրաստանի» կուսակցության ներկայիս ղեկավար Գիորգի Գախարիան պնդել է, որ Իվանիշվիլին Վաշինգտոն բարձրաստիճան պաշտոնյայի է ուղարկել որպես «անձնական բանագնաց»։ «Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի կառավարության ներկայացուցիչներից մեկին ուղարկել է որպես իր անձնական բանագնաց։ Սա ևս մեկ օրինակ է, որ ներկայիս կառավարությունը չի հասկանում, թե ինչպես է գործում ինստիտուցիոնալ ժողովրդավարությունը»,- ասել է նա։ Թեև Գախարիան չի հստակեցրել՝ որ պաշտոնյայի մասին է խոսքը, տեղական լրատվամիջոցները ենթադրում են, որ իշխող կուսակցության […]
Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Ֆեյսբուքում բազմահազար հետևորդներ ունեցող էջեր վերջին օրերին տեղեկություն են տարածում, թե Լոռիում տեղացած խոշոր կարկուտի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Գրառմանը կից էջերը կցում են լուսանկար՝ մարդու ափի չափ կարկուտով։ Դրանցից մեկը «Հայաստան ջան» էջն է, որը գրառումն արել է հուլիսի 1-ին՝ տպավորություն ստեղծելով, թե դեպքերը այդ օրերին են տեղի ունեցել։ Մինչդեռ, Լոռիում խոշոր չափերի կարկուտ իսկապես եկել է, սակայն ոչ թե հուլիսի 1-ին, այլ հունիսի 20-ին։ Բացի այդ, էջի տարածած տեղեկությունը, թե կան վիրավորներ կամ զոհեր, կեղծ է։ #CivilNetCheck-ի հետ զրույցում Լոռու մարզպետարանից հերքեցին կարկուտի հետևանքով զոհերի և վիրավորների վերաբերյալ լուրը` և՛ այս օրերին, և՛ հունիսին։ […]
Կրթությունը խեղդվում է տեղեկատվական հոսքի մեջ։ Ուսուցիչները պայքարում են Tiktok-ի և Instagram-ի հետ երեխաների ուշադրության համար։ Դպրոցականների կյանքը հեղեղված է առցանց աշխարհից եկող պատկերային տեղեկատվությամբ։ Չոր գրատախտակն ու կավիճը պարտվում են գունեղ պատկերներին։ Ի՞նչ կարող ենք անել մենք, որպեսզի կրթությունը կայանա և հասնի իր նպատակներին։
«Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը Ժաննա Ավագյանն ու Տիգրան Գրիգորյանը քննարկում են Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենի հայտարարություններն ու այցը Բաքու։ Թողարկման ընթացքում անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ մոտակա ամիսների ընթացքում Երևանն ու Բաքուն կարող են պայմանագիր նախաստորագրել։