Google-ը սեփական «խելացի ժամացույցն» է նախագծում

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը դաստակին ամրացվող սեփական սարքավորումն է նախագծում, հաղորդում է Financial Times-ը:

Հատկանշական է, որ նոր սարքավորման նախագծումն իրականացնում է ոչ թե փորձնական նախագծեր իրականացնող Google X թիմը, այլ Android օպերացիոն համակարգի վրա աշխատող խումբը: Փորձագետների համոզմամբ` սա նշանակում է, որ ընկերությունը մտադիր է ստեղծել կոմերցիոն արտադրանք: Լրացուցիչ տեղեկություններ չեն հաղորդվում:

Նշենք, որ Google-ի այս նախագծի մասին լուրը հաջորդել է այն բանին, երբ հայտնի է դարձել, որ ամերիկյան Apple-ն ու հարավկորեական Samsung-ը սեփական «խելացի ժամացույցներ» են ստեղծմում:

Մեկնաբանել