Ձերբակալվել է Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին

Այսօր՝ մայիսի 21-ի Վրաստանի նախկին վարչապետ, նախկին իշխող «Ազգային միասնական շարժում կուսակցության» քարտուղար Վանո Մերաբիշվիլին և Կախեթիայի շրջանի ղեկավար, աշխատանքի, առողջապաահության ու սոցիալական ապահովության նախկին նախարար Զուրաբ Չիաբերաշվիլին Արևմտյան Վրաստանի շրջանային դատախազությունում հարցաքննությունից հետո ձերբակալավել են, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»: Ըստ դատախազության՝ ձերբակալվածները սխեմա են մշակել, որով «աշխատանքով են ապահովել» 22 հազ. գործազուրկների: Նրանք իսկական աշխատանքի փոխարեն զբաղվել են 2012թ. հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններում «Ազգային միասնական շարժում կուսակցության» քարոզչությամբ և դրա դիմաց գումար են ստացել: Մերաբիշվիլիին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգքրի երեք հոդվածներով:

Դատախազությունը հայտարարել է, որ Մերաբիշվիլիին լրացուցիչ մեղադրանքներ կներկայացվեն վրացական բանկերից մեկի աշխատակցի մահվան առնչությամբ, ինչպես նաև 2011թ. մայիսի 26-ին ընդդիմության ցույցը ցրելու հարցով:

Չիաբերաշվիլիիին մներկայացվել է պետական 5,2 մլն լարի պետական միջոցների ոչ նպատակային ծախսման մեղադրանք: Մերաբիշվիլին և Չիաբերաշվիլին կտեղափոխվեն Կախեթիայի մեկուսարան:

Մեկնաբանել