Վրաստանի նախկին վարչապետին և առողջպահության նախարարին պաշտոնական մեղադրանք է առաջադրվել

Մայիսի 22-ի գիշերը Վրաստանի գլխավոր դատախազությունը պաշտոնապես մեղադրանքներ է ներկայացրել Վրաստանի նախկին վարչապետ, նախկին իշխող «Ազգային միասնական շարժում» կուսակցության քարտուղար Վանո Մերաբիշվիին, ինչպես նաև Կախեթիայի շրջանի ղեկավար, աշխատանքի, առողջապաահության ու սոցիալական ապահովության նախկին նախարար Զուրաբ Չիաբերաշվիլիին, որոնք հարցաքննությունից հետո ձերբակալվել են մայիսի 21-ին, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Կառավարության նախկին անդամները և նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մերձավոր համախոհները մեղադրվում են կոռուպցիոն գործուենության, ծառայողական լիազորությունների չարաշահման և պետական միջոցների մխսման մեջ: Հետաքննությունը կատարվում է Վրաստանի Քրեական օրենսգքրի երեք հոդվածներով:

Առաջիկա 48 ժամերի ընթացքում տեղի կունենա դատական նիստ, որի կսահմանվեն Մերաբիշվիի և Չիաբերաշվիլիի խափանման միջոցները:

Մերաբիշվիլիի բնակարանի խուզարկության ընթացքում առգրավվել է 5 հազ. լարի, 54 հազ. եվրո և 70 հազ. դոլար:

Սաակաշվիլին հայտարարել է, որ Մերաբիշվիլիի ձերբակալությունը կառաջացնի միջազգային հանրության այնպիսի արձագանք, ինչպիսին այն եղել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ձերբակալության ժամանակ:

Նախագահի կարծիքով՝ Մերաբիշվիլիի ձերբակալությամբ Վրաստանը կարող է հայտնվել միջազգային մեկուսացման մեջ, ինչպես Ուկրաինան, որտեղ նախկին վարչապետը ձերբակալվել էր քաղաքական դրդապատճառներով:

Մեկնաբանել