Սերժ Սարգսյանը վավերացրել է. Սուրիկ Խաչատրյանն ազատված է

Նախագահ Սերժ Սարգսյանը վավերացրել է ՀՀ կառավարության որոշումը՝ Սուրեն Խաչատրյանին իր դիմումի համաձայն ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին. տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն իր այսօրվա` հունիսի 6-ի նիստում հավանության է արժանացրեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը` սեփական դիմումի համաձայն:

Նշենք նաև, որ հունիսի 1-ի ուշ երեկոյան Սուրիկ Խաչատրյանի առանձնատան դիմացի հատվածում հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով 1970թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Սպանության փաստով կալանավորվել են Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը:

Մեկնաբանել