Սաակաշվիլին կոչ է արել վերանայել Ստալինի արձանի վերականգնման մասին որոշումը

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշավիլին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին կոչ է արել վերանայել Գորիում ԽՍՀՄ նախկինն առաջնորդ, «ժողովուրդների հայր» Իոսիֆ Ստալինի արձանի վերականգնման մասին որոշումը, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

««Հակավրացու» արձանի վերականգնումը, որը հակապետական և բարբարոսական գործողություններ է իրականացրել ժողովորդի դեմ, կհանգեցնի Վրաստանի մեկուսացմանը: Ես Վրաստանի վարչապետին կոչ եմ անում վերանայել այդ հիմար որոշումը, ինչը համապատասխանում է Վրաստանի շահերին», -ասել է Սաակաշվիլին:

Մեկնաբանել