ՄԱԿ-ը պետք է ստուգի Դամասկոսում քիմիական զենքի օգտագործման լուրերը. Օլանդ

Ըստ Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Նաջադ Բալո-Բելկասեմի՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր է Դամասկոսում քիմիական զենքի օգտագործման հնարավոր դեպքերը ուսումնասիրելու խնդրանքով դիմել ՄԱԿ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ընդդիմությունը մեղադրում է Բաշար Ասադին հավատարիմ ուժերին Դամասկոսից արևելք գտնվող թաղամասերում ռմբակոծության ժամանակ քիմիական զենք օգտագործելու մեջ: Ընդդիմության ազգային կոալիցիայի տեղեկատվությամբ՝ զոհվել է 650 մարդ: Իշխանությունները հերքում են բոլոր հայտարարությունները:

Նաջադ Բալո-Բելկասեմի խոսքով՝ օգոստոսի 21-ին Օլանդը նախարարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ կխնդրի ՄԱԿ-ին փորձագետներ ուղարկել Դամասկոսի արվարձաններում գտնվող ապստամբների դեմ թունավոր գազ օգտագործելու հնարավոր վայրեր:

Երկրի ղեկավարի խոսքով` այս տեղեկությունը պետք է լինի «ստուգված և հաստատված»:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր հայտարարությունում կոչ է անում լույս սփռել օգոստոսի 21-ին ուժերի բախման ընթացքում սիրիական ռեժիմի կողմից քիմիական զենք օգտագործելու ենթադրության վրա:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Վիլյամ Հեյգը հայտարարել էր, որ Լոնդոնը կքննարկի բոլոր հայտարարությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Նա Սիրիայի իշխանություններին կոչ է արել թույլ տալ ՄԱԿ-ի քիմիական զենքի գծով փորձագետներին, որոնք գտնվում են Սիրիայում, թույլ տալ այցելել դեպքի ենթադրյալ վայր: Արաբական երկրների լիգան նույնպես պահանջել է ՄԱԿ-ի փորձագետներից ուսումնասիրել հայտարարությունները:

Մեկնաբանել