«Միայնակ գայլն» առաջադրվեց Ծաղկահովիտի գյուղապետի պաշտոնում

Arayik Khandoyan«Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը («Միայնակ գայլ») առաջադրվեց Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի գյուղապետի պաշտոնում: Այս մասին հայտարարել է Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանն՝ ասելով, որ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացվել են մարզային ընտրական հանձնաժողովին:

Այսօր՝ ավելի վաղ, հրապարակվել էր Խանդոյանի հայտարարությունը, որում տեղեկացնում էր, որ իշխանությունները խոչընդոտում են իր ընտրական իրավունքի իրացմանը: Հայտարարության մեջ ասված էր, որ արդեն 3-րդ օրն է`ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիﬓարկի վարչակազմը չի հաստատում իր լիազորագիրը, որի ﬕջոցով վերջինիս վստահված անձը պետք է կազմակերպի ՏԻՄ ընտրություններում Արայիկ Խանդոյանի թեկնածության առաջադրումը:

Հայտարարության առնչությամբ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը պարզաբանում էր ներկայացրել, ըստ որի՝ լիազորագրի բոլոր 4 օրինակները «Նուբարաշեն» քրեակատարողական հիﬓարկի վարչակազﬕն ներկայացվել են ﬕայն այսօր`օգոստոսի 19-ին` ժամը 13.20-ի սահմաններում, և հաստատվել են ժամը 13.35-ին:

Առաջադրման վերջնաժամկետը լրանում էր օգոստոսի 19-ին՝ ժամը 18:00-ին։

Մեկնաբանել