«Նուբարաշեն» ՔԿՀ-ն հաստատել է Արայիկ Խանդոյանի լիազորագիրը

arayik khandoyan (2)Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը պարզաբանում է ներկայացրել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի («Միայնակ գայլ») հայտարարության առնչությամբ, որում վերջինս նշել էր, որ իշխանությունները խոչընդոտում են իր ընտրական իրավունքի իրացմանը: Պարզաբանումն ամբողջությամբ ներկայացված է ստորև։

Ի պատասխան ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիﬓարկի կալանավոր Արայիկ Խանդոյանի փաստաբանի` այսօր լրատվաﬕջոցներում հրապարակած տեղեկատվության, համաձայն որի` արդեն 3-րդ օրն է`ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիﬓարկի վարչակազմը չի հաստատում կալանավոր Արայիկ Խանդոյանի լիազորագիրը, որի ﬕջոցով վերջինիս վստահված անձը պետք է կազմակերպի ՏԻՄ ընտրություններում Արայիկ Խանդոյանի թեկնածության առաջադրումը, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը պարզաբանում է հետևյալը.

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմը Արայիկ Խանդոյանի` իրեն «լիազորագրի 4 բնօրինակ» տրամադրելու մասին դիմումը ստացել է օգոստոսի 17-ին:

Հայտնում ենք, որ համաձայն «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիﬓարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 03.08.2006թ. թիվ 1543-Ն որոշման` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիﬓարկի պետը ստորագրությամբ և զինանշանի պատկերմամբ կնիքով հաստատում է կալանավորված անձի կողﬕց ներկայացված լիազորագիրը:

Լիազորագրի բոլոր 4 օրինակները «Նուբարաշեն» քրեակատարողական հիﬓարկի վարչակազﬕն ներկայացվել են ﬕայն այսօր`օգոստոսի 19-ին` ժամը 13.20-ի սահմաններում, և հաստատվել են ժամը 13.35-ին:

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը ցանկանում է իր թեկնածությունն առաջադրել Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում սեպտեմբերի 18-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։

Մեկնաբանել