Եվրախորհրդարանի պատգամավորներն առաջարկում են ֆինանսապես չաջակցել Թուրքիային

Եվրախորհրդարանի Քրիստոնեա-դեմոկրատական խմբակցության պատգամավորներն առաջարկում են դադարեցնել Թուրքիային տրամադրվող ֆինանսական օժանդակությունը, գրում է թուրքական Vatan պարբերականը:

Ըստ աղբյուրի` ներկայում խմբակցության անդամներն աշխատում են մի օրինագծի վրա, որի ընդունման դեպքում Եվրախորհրդարանը ֆինանսական օժանդակություն չի ցուցաբերի Թուրքիային: Պատճառն այն է, որ Թուրքիայի կառավարությունը Գեզի այգու պայքարում անհամարժեք ուժ է գործադրել ցուցարանների նկատմամբ: Օրինագիծը պատրաստող խորհրդարանականներն ընդգծել են, որ Թուրքիան արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ:

2007-2013 թթ. Եվրախորհրդարանը 4-5 մլրդ եվրոյի օգնություն է տրամադրել Թուրքիային:

Մեկնաբանել