Վրաստանում Ստալինի նոր արձանը «կարմրացրել» են

ԽՍՀՄ նախկին առաջնորդ Իոսիֆ Ստալինի նոր՝ Վրաստանի Թելավի քաղաքում սեպտեմբերի 1-ին տեղադրված արձանի որոշ հատվածներ կարմիր ներկով ներկել են, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ի գիշերը: Արձանը բացվել է հանդիսավոր պայմաններում, հուշակոթողին ծաղիկներ են դրվել, Ստալինին նվիրված բանաստեղծություններ են ընթերցվել: Արձանը գտնվում է Երկրորդ աշխարհամարտին նվիրված հուշակաթողի մոտ: Տեղադրումը նախաձեռնել են «Ստալինցի» հասարակական կազմակերպությունը և Հայրենական պատերազամի մասնակից վետերանների միությունը:

Թելավիի քաղաքային խորհրդի նախագահը մեկնաբանելով արձանի տեղադրումը՝ նշել է, որ խորհուրդը հավանություն չի տվել արձանի տեղադրմանը, հետևապես այն կարող է ապամոնտաժվել:

Մեկնաբանել