Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել ԱՄՀ-ի աջակցությունը Հայաստանի տնտեսական բարեփոխումներին

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի գրասենյակի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսին՝ նշանակման նամակի հանձնման կապակցությամբ, հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Էդվարդ Նալբանդյանը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում կշարունակվի Հայաստանի արդյունավետ համագործակցությունը միջազգային տնտեսական համակարգում առանցքային դերակատարություն ունեցող այս կառույցի հետ: Նախարարը նաև բարձր է գնահատել 1992-ից ի վեր ԱՄՀ-ի բազմակողմանի աջակցությունը Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումներին:

Տերեսա Դաբան Սանչեսն էլ նշել է, որ ԱՄՀ-ն հետագայում էլ շարունակելու է օժանդակել Հայաստանի զարգացմանը, ՀՀ կառավարության կողմից տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացմանը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և ԱՄՀ-ի միջև հետագա համագործակցության առնչվող հարցերին։

Մեկնաբանել