«Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշում է, որ իր պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական գործը զուրկ է հանցակազմից։
Դատարանները կամակատար են իշխանության ձեռքին
-
Փաշինյանն ու Ալիևը չեն մասնակցի Մոսկվայում Հաղթանակի շքերթին
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում Հաղթանակի ավանդական շքերթին․ այսօր հայտնել է ՌԴ նախագահի՝ միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ Նա հայտնել է, որ միջոցառմանը մասնակցելու են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ինչպես նաև Կուբայի, Լաոսի և Գվինեա-Բիսաուի առաջնորդները։ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն չի կարողանա մասնակցել շքերթին, չի մասնակցի նաև Ադրբեջանի նախագահ Ալիևը։ Նա հենց վերջերս՝ 10 օր առաջ էր Մոսկվայում, նրա հետ անցկացվել են սերտ շփումներ, հինգժամյա շփում նախագահների միջև։ Դա կապված է նրա հետ, որ Ադրբեջանում հենց այդ օրերին անցկացվելու է հանդիսավոր արարողություն՝ նվիրված Հեյդար Ալիևի հիշատակին»,- ասել է Ուշակովը։ Մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի […]
-
Կրեմլում մեծապես կարևորում են մայիսի 8-ին Փաշինյան-Պուտին հանդիպումը․ Ուշակով
Կրեմլում մեծ կարևորություն են տալիս մայիսի 8-ին Մոսկվայում կայանալիք՝ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը․ այսօր հայտարարել է ՌԴ նախագահի՝ միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով՝ այդ հանդիպումը կօգնի շատ բան հստակեցնել երկկողմ հարաբերություններում։ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ-ի հոբելյանական գագաթաժողովին, նույն օրը կայանալու է Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպումը։ «Ուզում եմ շեշտել, որ մենք շատ մեծ կարևորություն ենք տալիս հենց այս երկկողմ հանդիպմանը, որը, իմ պատկերացմամբ, կօգնի բազմաթիվ բաներ հստակեցնել»,- ասել է Ուշակովը։ Պաշտոնյայի փոխանցմամբ՝ Կրեմլում ակնկալում են բազմաթիվ խնդրահարույց հարցերի անկեղծ քննարկում։ «Վերջին շրջանում Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում կուտակվել են խնդրահարույց հարցեր, որոնք, […]
-
Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 40 սյուն․ կառավարություն
Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում արդեն տեղադրվել է 40 սահմանային սյուն, հայտնում են ՀՀ կառավարությունից։ «Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են»,- ասված է հաղորդագրությունում։ Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը։ Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ հանդիպման արդյունքում կողմերը համաձայնեցրել են Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են միջոցներ ձեռնարկել սահմանագծի նշված հատվածում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար: Տավուշում ընթացող սահմանազատման գործընթացն ուղեկցվում է բողոքի ակցիաներով։ Բողոքող տավուշցիները հայտարարում […]
-
Ինչ են մտածում սահմանազատման և Տավուշի շարժման մասին Գորիսում
Հայաստանն Ադրբեջանի հետ սկսել է սահմանազատման և սահմանագծման գործընթաց։ Աշխատանքները մեկնարկել են սահմանամերձ Տավուշից, որի բնաիչները բողոքում են Ադրբեջանին տարածքներ հանձնելու դեմ։ Ինչ են այս ամենի մասին մտածում սյունեցիները՝ ՍիվիլՆեթի ռեպորտաժում։
-
Հայաստանն ու Հունգարիան փոխադարձաբար դեսպանություններ կբացեն
Հայաստանն ու Հունգարիան համաձայնության են եկել փոխադարձաբար միմյանց մայրաքաղաքներում դեսպանություններ բացելու շուրջ։ Այդ մասին մայիսի 6-ին Բուդապեշտում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն։ «Ուրախ եմ, որ եկել ենք եզրակացության, որ պետք է փոխադարձաբար միմյանց մայրաքաղաքներում դեսպանություններ բացենք: Այս պահի դրությամբ ունեինք հյուպատոսություններ։ Անցյալ մեկուկես տարիների մեր լավ ու աշխատող տնտեսական կապերի շնորհիվ հավատացած ենք, որ վաղուց արդեն ժամանակն է, որ դեսպանություններ բացենք երկու երկրներում»,- ասել է Սիյարտոն։ Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը նաև հայտնել է, որ այս տարվա հուլիսիս տրվելու է երկու երկրների մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթի մեկնարկը՝ Wizz […]
-
2023-ի սեպտեմբերի պատերազմն Արցախում․ ինչ էր կատարվում Մաճկալաշեն-Կարմիր Շուկա հատվածում
Հայկ Ղազարյան ՍիվիլՆեթը շարունակում է ներկայացնել 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմի դրվագները։ Այս անգամ կներկայացնենք Մաճկալաշեն-Կարմի Շուկա ուղղությունը։ Այս դիրքերում պահպանություն էր իրականացնում Մարտունու շրջանի բնակչությունից կազմված 31-րդ աշխարհազորային գումարտակը։ Գումարտակի հիմնական դիրքերն են եղել՝ №322-ը, 321-ը, 320-ը և 319-ը (տե՛ս՝ Պատկեր 1)։ Գումարտակի հրամանատարն էր Սամվել Պետրոսյանը։ Այդ հատվածը Ամարասի վանքի մոտ գտնվող երկու՝ 324 և 323 մարտական դիրքերի շարունակությունն է (տե՛ս` Պատկեր 1), որին ՍիվիլՆեթը անդրադարձել է «Մարտունու շրջան․ մարտեր Ամարասի ուղղությամբ՝ վանքից մինչև Լուսնյակ» հոդվածում։ Պատերազմի սկիզբը 31-րդ աշխարհազորային գումարտակի շտաբի պետ Մհեր Սահակյանը պատմում է, որ պատերազմից առաջ աշխարհազորի ընդհանուր հրամանատարը հաղորդագրություն էր ուղարկել, որ «մոբերը կցենք […]
-
Արցախից՝ Մովսես․ «Խաղաղություն լինի, որ երեխաները չտեսնեն Արցախում տեսածը»
Սեպտեմբերի տեղահանությունից հետո Մովսես գյուղում հաստատվել է արցախցի յոթ ընտանիք՝ երեսունյոթ հոգի։ Այստեղ է ապրում Արցախի Մարտակերտի շրջանի Թբղլու գյուղից տեղահանված Էդգար Բեգլարյանի ընտանիքը։ Կինը հենց Մովսես գյուղից է. հարս էր գնացել Արցախ, այսօր էլ կրկին Մովսեսում է։ Ապրում են անհատույց տրամադրված տանը, որը մտադիր են հետագայում գնել։ Հիմնական աշխատանք չունեն, զբաղվում են անասնապահությամբ ու հույս ունեն, որ դա կդառնա իրենց ապրուստի միջոցը։