Այս նախագահական ընտրությունները լավագույնն են լինելու. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հաղորդագրություն է տարածել, որում նշել է, որ այս նախագահական ընտրությունները լավագույնն են լինելու:

Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Քիչ առաջ համացանցում ծանոթացա Րաֆֆի Հովհաննիսյանի խոսնակի «Այսպիսի ծավալի և որակի խախտումներ չեմ հիշում» տարօրինակ հայտարարությանը: Քարոզարշավի ողջ ընթացքը, ինչպես նաև մինչ այս պահի քվեարկությունը գալիս են ապացուցելու, որ այս նախագահական ընտրություններն ընթանում են բնականոն, ժողովրդավարական հունով: Ի դեպ, այդ մասին հրապարակավ հայտարարել են նաև «Ժառանգության» և ՀԱԿ-ի ընտրական հանձնաժողովների որոշ անդամներ, ինչպես նաև դիտորդական առաքելության ներկայացուցիչներ: Ակնհայտ է, որ այս նախագահական ընտրությունները լավագույնն են լինելու, որտեղ խախտումները կլինեն ամենափոքր ծավալի»,- ասել է Շարմազանովը:

Մեկնաբանել