Բախում ոստիկանների և ակտիվիստների միջև ԵԱՀԿ գրասենյակի առջև

ԵԱՀԿ գրասենյակի առջև` Բաղրամյան 18 հասցեում, այս պահին մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով միջազգային դիտորդներից մեկ րոպե շուտ հեռանալ Հայաստանից:

Ոստիկանները սակայն խոչընդոտեցին ակցիայի իրականացմանը` պատճառաբանելով, որ ցուցարարները խոչընդոտում են երթևեկությանը: Նրանք ակտիվիստներին և լրագրողներին հրելով իջեցրին գրասենյակից ներքև:

Ոստիկաններն առաջարկում են ակցիան իրականացնել դիմացի մայթին: Ակտիվիստները սակայն նշում են, որ չեն հեռանալու, քանի որ խախտվում է իրենց ազատ տեղաշարժման իրավունքը: Նրանց խոսքով` իրենք կոնկրետ եկել են ԵԱՀԿ գրասենյակի մոտ, որ իրենց խոսքը փոխանցեն դիտորդներին և այն հասանելի լինի:

Ակտիվիստները մտադիր են նաև «խորհրդանշական հուշանվերներ» հանձնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներին:

Մեկնաբանել