Գլխավոր Լրահոս

Մեզ համար առաջնահերթություն է չորս հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինխրոն միացումը. Խուդաթյան

Մեզ համար առաջնահերթություն է չորս հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինխրոն միացումը. Խուդաթյան

Մեզ համար առաջնահերթություն է մեր չորս հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինխրոն միացումը, տեխնիկապես դա հնարավոր է։ Այս մասին փետրվարի 3-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ 

«Դա ոչ միայն կոմերցիոն նշանակություն ունի, այսինքն, ներմուծել-արտահանելու տեսանկյունից, այլև կայունություն է հաղորդում էներգահամակարգին, այնպես, ինչպես այս պահին Հայաստանի էներգահամակարգը կայունություն է հաղորդում Վրաստանի էներգահամակարգին և հակառակը, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ համակարգը կայունություն է հաղորդում Իրանի Իսլամական Հանրապետության էներգահամակարգին և հակառակը»,- ասել է նախարարը։ 

Խուդաթյանը հույս է հայտնել, որ այդ հարցում զարգացումներ կլինեն, սակայն ժամկետներ չի նշել։ 

«Ես նախորդ տարվա ընթացքում այց եմ կատարել նաև Թուրքիա, այնտեղ հանդիպել եմ Թուրքիայի էներգետիկ ոլորտը համակարգող նախարարի հետ, ֆիքսել ենք, որ դա տեխնիկապես հնարավոր է իրականացնել, ժամկետների և տեխնիկական լուծումների մասով, այս պահին աշխատանքներ, որպես ամփոփում, իրականացված չէ»,- նշել է Խուդաթյանը։ 

Խոսելով Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցության մասին՝ նախարարն ընդգծել է, որ էներգետիկ ոլորտում առկա է փայլուն փոխգործակցություն, որի շրջանակում նախորդ ողջ տարվա ընթացքում Հայաստանը կայուն էլեկտրաէներգիա է մատակարարել Իրանին՝ փոխարենը բնական գազ է ստացել։ 

Անդրադառնալով ենթակառուցվածքային ծրագրերին՝ նախարարը տեղեկացրել է, որ Իրան-Հայաստան 400 կիլովոլտ հզորությամբ օդային գծի կառուցման աշխատանքներն իրականացված են շուրջ 85%-ով։ Ըստ Խուդաթյանի՝ թեև աշխատանքներն ընթացել են որոշակի դադարներով՝ պայմանավորված կապալառու ընկերության կարողություններով, սակայն նախորդ տարվա վերջից դրանք կրկին ինտենսիվացել են։

Վրաստանի ուղղությամբ իրականացվող ծրագրերի մասով նախարարը հայտնել է, որ նոր գծի կառուցման համար հայտարարված երեք մրցութային լոտերից երկուսի մասով գործընթացներն արդեն ընթացքի մեջ են։ Նա վստահություն է հայտնել, որ 2026-ի ընթացքում բոլոր երեք լոտերի մասով կկնքվեն շինարարական պայմանագրեր և միջազգային ընկերությունների ներգրավմամբ կմեկնարկեն շինաշխատանքները։

***

Հունվարի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ճիշտ կլինի, որ Հայաստանի էներգետիկ համակարգը միացված լինի նաև Թուրքիային ու Ադրբեջանին, ինչը թույլ կտա միջազգային տերություններին շահագրգռված լինել մեր հաղորդակցության ուղիների կայունությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում